Առևտուր է, արվում է նավթի, գազի սակագների իջեցման համար․ բելառուսցի վերլուծաբանը՝ ՌԴ-Բելառուս միութենական պետություն ստեղծելու մասին

Լուրեր

17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դեռևս չի նշանակելու Բելառուսի ինքիշխանության ամբողջական կորուստ։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բելառուսցի վերլուծաբան Յուրի Դրակախրուստը՝ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածություններին։

«Հաշվի առնելով համաձայնագրի կետերը՝ կարելի է ասել, որ դրանք ինչ-որ առումով կարող են սահմանափակել Բելառուսի ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից՝ դրա չափի մասին Բելառուսում կան տարբեր կարծիքներ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Մոսկվայում տևել են մոտ երեք ժամ։ Դրանց ավարտից հետո պետությունների ղեկավարները պատմել են, թե ինչ որոշումներ են կայացվել Միութենական պետության վերաբերյալ և ինչ է սպասվում առաջիկայում։ Բոլոր 28 ծրագրերը համաձայնեցված են՝ երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացներն ավելի խորացնելու համար:
Նախագահների կողմից համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 3-ին։

Յուրի Դրակախրուստը նկատեց՝ համաձայնագրի տեքստը կարդալիս շատ հաճախ հանդիպում ենք «ներդաշնակեցում», «միասնականացում», «համաձայնություն» և նման բառերի, իսկ 2018 թվականի համաձայնագրի նախագծում, որը հրապարակվել էր «Կոմերսանտում», առավել շատ օգտագործվում էր՝ գազի, նավթի, էլեկտրաէներգիայի «ռեգուլյատոր» (կարգավորիչ) եզրույթը։

«Իսկ ռեգուլյատորը իշխանություն է, չնայած որ և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն հայտարարում էին, որ իրենք չեն ցանկանում վերազգային մարմիններ ստեղծվեն․ եթե իրականում գործընթացում առաջանային ինչ-որ ինստիտուտներ, լուրջ սահմանափակումներ իսկապես կլինեին»,- նշեց նա։

Բելառուսցի վերլուծաբանը նկատում է՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ չէ իր երկրում իշխանությունը զիջել որևէ մեկին։

«Լուկաշենկոյի համար, ինչպես և Պուտինի, իշխանությունն օրենքի կետերը կատարելը չէ, այլ սեփական կամքը պարտադրելն է,- ասաց նա՝ նշելով, որ դրա համար է կարծում, որ ռուս-բելառուսական նշված համաձայնագրի ճակատագիրն անորոշ է, բելառուսական կողմն ամեն անգամ փորձելու է խափանել համաձայնգրի իրականացումը՝ ամեն անգամ չկատարելով դրա կետերը, խախտելով դրանք»։

Յուրի Դրակախրուստի խոսքով՝ իր երկրում, անգամ ընդդիմադիր հայացք ունեցողների մոտ այն կարծիքն է, որ պետք չէ շտապել, հայտարարել, որ վե՛րջ, Բելառուսն արդեն կորցրել է իր ինքնիշխանությունը և այլն։

«Ինչպես ասացի՝ նման իրավիճակներ նախկինում էլ եղել են, և բացառված չէ, որ համաձայնագրի նման հանդիսավոր ներկայացումը պարզապես փուչիկ է՝ իրական փողերի, գազի, նավթի գների իջեցման համար։ Այդ առևտուրը միշտ էլ այդ տեսքն է ունեցել, դեռ Ելցինի ժամանակ դա այդ տեսքն ուներ։ Այնպես որ, առավել շատ հավանական է, որ հիմա էլ ամենը փողի համար է արվում»,- ասաց նա։

Յուրի Դրակախրուստը չի կարծում, որ Բելառուսի օրինակը կարող է նախադեպ լինել այլ հետսովետական երկրների, օրինակ, Հայաստանի համար։

Ամփոփելով թեման՝ բելառուսցի վերլուծաբանը նկատեց, որ թեև դեռ չի կարծում, որ Բելառուսը կորցրել է ինքնիշխանությունը, սակայն դրա վտանգն առկա է․

«Լուկաշենկոն կարող է սխալվել, Ռուսաստանը կարող է ավելի շատ ճնշումներ գործադրել։ Եթե բելառուսական կողմը թույլ գտնվի, համաձայնագրի կետերը բացում են հնարավորություններ Ռուսաստանի համար խլելու երկրի ինքնիշխանությունը։ Բայց ասել, որ հենց համաձայնագրի գոյությունն արդեն Բելառուսի ինքնիշխանության կորուստն է, արդեն այն Ռուսաստանի մաս է, սխալ կլինի»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան