Կորոնավիրուսի դեմ պայքարը` տարբեր երկրների դպրոցներում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ավելի քան մեկ տարի հեռավար ուսուցումից հետո այս տարի աշխարհի տարբեր ծայրերում երեխաները վերադարձան դպրոցական շենքեր: Սակայն նոր ուսումնական տարին պահանջում է համաճարակային իրավիճակին համապատան պայմաններ: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Որոշ երկրներում ամեն օր ստուգում են աշակերտների ջերմությունը, ստուգում ձեռքերի մաքրությունը, պահանջում, որ բոլորը կրեն դիմակներ:

Իսրայելում առաջին օրը բոլոր աշակերտները հանձնել են կորոնավիրուսի թեստեր: Ինչպես դպրոցներից մեկի տնօրեն Ուրի Փերելմանն է ասում, թեստավորումը պարտադիր չէ: «Սակայն երեխաների ծնողները գերազանց են համագործակցում իշխանությունների հետ ու հարգում իրենց ըտրյալների կողմից ընդունված որոշումները»,-ասում է նա:

Մեքսիական, որտեղ դպրոցներում սովորում է 30 միլիոն աշակերտ, վերաբացել է իր հազարավոր դպրոցների դռները: Պահանջները նույնն են` դիմակի կրում, ջերմության չափում, ձեռքերի հիգիենիկ լվացում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այս տարի աշխարհում դպրոցների դռներն են բացվել 660 միլիոն աշակերտների առջեւ:

ԱՀԿ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, անցած ժամանակահատվածում երեխաները մեծ վնաս են կրել ոչ միայն կրթական բնագավառում, այլ նաեւ միմյանց հետ շփվելու հնարավորությունից զուրկ լինելու պատճառով:

«Դա նկատելիորեն է ազդել աշակերտական տարիքի երեխաներից շատերի մտավոր կարողությունների վրա»,-ասում են նրանք:

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել դպրոցներին ու ծնողներին ցուցաբերել զգուշություն, որտեղ դպրոցներ են վերադարձել 12 միլիոն աշակերտներ:

Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնել է համավարակը կրկնվելու վտանգի մասին մտահոգությունները եւ շեշտել պատվաստումները շարունակելու կարեւորությունը:

Ինդոնեզիայի դպրոցների դասասենյակներում նույնիսկ արգելված է խոսելը: Պարտադիր է դիմակ կրելը: Չպատվաստված որեւէ ուսուցիչ չունի աշխատելու իրավունք:

Հնդկաստանը որոշել է դպրոցները վերաբացել ոչ թե նույն օրը, այլ աստիճանաբար:

Ինչպես փորձագետներն են ասում, երեխաների համար կորոնավիրուսը մեծ վտանգ չի հանդիսանում, եւ ճիշտ է դպրոցները վերաբացելու որոշումը: Խոսքը հատկապես այն երկրների համար է, որտեղ ոչ բոլոր աշակերտներն ունեն դասերին առցանց մասնակցելու հնարավորություն: