Որքան իրենք չընտրեն, մենք այդքան առաջադրելու ենք Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Խորհրդարանական ընդդիմությունն արդյո՞ք արդեն փակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու հարցը և փորձում է տարբեր հարցերով համագործակցել, աշխատել խորհրդարանի շրջանակներում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց. «Ոչ մի դեպքում մենք չենք փակել այդ հարցը, եթե փակած լինեինք, այսօր չէինք գտնվի ԱԺ-ում, մեր պայքարը և՛ ԱԺ-ում, և՛ դրսում շարունակվում է»:

Դիտարկմանը, որ կա կարծիք, թե հնաավոր է՝ կուլիսային պայմանավորվածություններ կան ընդդիմության և իշխանության միջև՝ Հակոբյանն արձագանքեց. «Բացառում եմ ես դա միանգամից և կտրուկ»:

Իսկ թե ինչու է իշխանությունն արդեն երկրորդ անգամ մերժել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, Հակոբյանը կարծիք հայտնեց, որ դա հերթական դեմարշ է, որ ցույց տան, թե մեծամասնություն են կազմում. «Որքան իրենք չընտրեն, մենք այդքան առաջադրելու ենք Ղազինյանի թեկնածությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: