Ֆիզգորոդոկում իրավիճակը չի փոխվում․ բնակիչները պահանջում են դադարեցնել շինաշխատանքները մինչև գործի քննության ավարտը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Երևանցիներին ավելի շատ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրկին ահազանգել են, որ հատվում են ծառերը և փորվում է ցանկապատված տարածքի այն հատվածը, որտեղ, ինչպես կառուցապատողն է պնդում, նկուղ է եղել։

Բնակիչները պնդում են, որ տարածքը դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար։ «Տարիներ առաջ՝ 2004 թվականին, կեղծ նկուղի գոյության հիմքով, (այնտեղ չկա և չի եղել) ձևակերպել են կեղծ նկուղ և վարձակալության են  տվել չնչին գումարներով, ապա սեփականաշնորհել և վերավաճառել»,- ասում է թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը։

Գիտավանի՝ շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով տարածքում, որ 2004 թվականից մի քանի սեփականատեր է փոխել, այս տարվա հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել «Ռատկո» ՍՊԸ-ին՝ կառուցելու  12-հարկանի բնակելի շենք։ Բնակիչները նշում են, որ այդ տարածքում նկուղ գոյություն չունի, իսկ կառուցապատողը, իրենց բնորոշմամբ, փորձում է կոծկել բոլոր փաստերը, որի միջոցով իրենք կարող են հաջողության հասնել։

Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ օրեր առաջ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ «Ռատկո» ՍՊԸ-ն էլ իր հերթին բնակիչների կողմից ցանկապատի վրա գրություններ թողնելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։

Ավելի ուշ բնակիչները ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են, որ իրենց բանավոր կերպով հավաստիացրել են, թե շինհրապարակում այս պահին աշխատանքները կասեցվել են։ Ֆիզգորոդոկցիները պահանջում են  աշխատանքները առհասարակ դադարեցնել մինչև գործի քննության ավարտը։

 

Արփի Հակոբյան