Վրաց-ռուսական սահմանին սկսվել է տարածաշրջանում ամենամեծ թունելի շինարարությունը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է անվանել Վրաստանն ու Ռուսաստանը կապող ճանապարհին 9-կիլոմետրանոց թունելի և Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որը Ժինվալի-Նաթախթարի հատվածի բացումից հետո հնարավորություն կտա Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով էլ ճանապարհը փակվում է:

Վրաստանն ու Ռուսաստանը կապող վրացական ռազմական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա, որ հայ փոխադրողները ևս այլևս օրեր շարունակ չմնան Վերին Լարսի անցակետի ճանապարհին:

«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ տարեկան հարյուր օր այս ճանապարհը փակ է: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ բնակչության և ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին Քվեշեթի-Կոբի 9-կիլոմետրանոց թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:

Տաթև Ֆռանգյան