ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Աֆղանստանի հետ երկխոսության կոչ է արել

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի Աֆղանստանում երկխոսությունը Թալիբների հետ՝ տնտեսական կոլապսի ու երկրում միլիոնավոր մարդկանց մահերից խուսափելու համար։ Այս մասին գլխավոր քարտուղարը հայտարարել է AFP-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է աջակցենք թալիբների հետ երկխոսությանը, որով մենք անմիջականորեն կհաստատենք մեր սկզբունքները՝ երկխոսություն հանուն աֆղան ժողովրդի հետ համերաշխության։ Մեր պարտքն է համերաշխություն ցուցաբերել այն մարդկանց հետ, որոնք մեծապես տառապում են, նրանցից միլիոնավորները վտանգված են սովամահ լինել»,- ընդգծել է Գուտերեշը։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այժմ «երաշխիքներ չկան» նման բանակցությունների արդյունավետության վերաբերյալ, բայց դրանք պետք է անցկացվեն, որպեսզի «կանխվի Աֆղանստանն ահաբեկչության կենտրոն դառնալուց ու որպեսզի այդ երկրում կանանց իրավունքների չոտնահարվեն»:

Գուտերեշը չի բացառել, որ հնարավոր է անձամբ այցելի Աֆղանստան, եթե դրա համար կլինեն բարենպաստ պայմաններ։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը կցանկանար Քաբուլում ներառական կառավարություն տեսնել, որտեղ ներկայացված կլինեին աֆղան հանրության բոլոր շերտերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Աֆղանստանում թույլ չտալ տնտեսական կոլապս, որը մարդասիրական ոլորտում կարող է հանգեցնել «սարսափելի ու մասշտաբային հետևանքների»։

Տաթև Ֆռանգյան