Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 63 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 63.195.027 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 31 դեպքով հաշվարկվել է 465.900 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 30 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 54.004.180 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 388.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 760.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 37.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 7.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ. արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում. արձանագրվել է 37 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀԿԱԾ է ուղարկվել 15 գործ (ընդհանուր՝ 2.005.900 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 804.500 ՀՀ դրամ: