Զորամիավորումներից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն` մարտական կրակով
Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ յուրային զորքերի համար հնարավորություն ստեղծելով գրավելու նպաստավոր դիրքեր և վերահսկողության տակ պահելու պայմանական հակառակորդի գործողությունները, անհրաժեշտության դեպքում՝ անցնելու հարձակման։
Զորամիավորման հրամկազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։