ՀԱՊԿ-ը կարող է զորախումբ տեղակայել Տաջիկստանում

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ՀԱՊԿ-ը կարող է զորախումբը տեղակայել Տաջիկստանում, հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Այս մասին գրում է EADaily-ն։

Որպես Տաջիկստանի ռազմական ուժի հնարավոր ուժեղացման պատճառ Վոլֆովիչն անվանել է Աֆղանստանում վերջին իրադարձությունները, որոնք կարող են հանգեցնել անդրազգային սպառնալիքներն ու մարտահրավերները։

«Հետագա սրացումներն ու անկանխատեսելի իրավիճակները չեն բացառում նաև Տաջիկստանի տարածքում կազմակերպության անդամ երկրների զորախմբերը տեղակայելու որոշումը՝ տաջիկ-աֆղանական սահմանի հսկման նպատակով»,- հայտնել է պետքարտուղարը։

Վոլֆովիչը նշել է, որ իրավիճակն Աֆղանստանում տարածաշրջանային անկայունության օջախ է ստեղծում, որը, հաշվի առնելով զսպման և անվտանգության միջազգային համակարգերի անկարողությունը, կարող է առաջացնել համաշխարհային լարվածության նոր փուլ և վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության:

Բելառուսի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հավելել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենքի և անօրինական միգրացիայի սպառնալիքի ավելացման: Փախստականների անվերահսկելի հոսքը Բելառուս, ինչը կարող է հանգեցնել հանցագործության աճի, ահաբեկչական խմբավորումների կազմավորմանը և երկրում երիտասարդների ակտիվ հավաքագրմանը, որոշակի վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար, ասել է Վոլֆովիչը:

Տաթև Ֆռանգյան