Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բնակելի շենքի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Շենքի մնացյալ բնակիչներին հասցրել են տարհանել։ Այս մասին գրում է korrespondent-ը՝ հղում կատարելով Al Youm As Sabi-ին։

4 հարկանի շենքի փլուզվել է Շուբրա-էլ-Հեյմա շրջանում։ Բնակիչները շտապել են լքել շինությունը, երբ երեկոյան ժամը 19-ի սահմաններում շենքի ճակատային մասում սկսել  են ճաքեր առաջանալ:

Վերջին հարկում գործող իրավաբանական գրասենյակի սեփականատերն ու աշխատակիցները մնացել են շենքի ներսում։ Անհայտ պատճառներով նրանք չեն լքել շենքը, արդյունքում մահացել են: Երկու անձի կարողացել են ողջ դուրս բերել փլատակների տակից, սակայն ստացված վնասվածքներից նրանք հիվանդանոցի ճանապարհին մահացել են։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է տեղի ունեցել փլուզումը։

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին էլ Կահիրեի շրջաններից մեկում բազմահարկ շենք էր փլուզվել, ինչի հետևանքով 25 մարդ էր զոհվել: Ավելի ուշ պարզվեց, որ սեփականատերերից մեկն ապօրինի կերպով մի քանի հարկ է ավելացրել շենքին, իսկ ողբերգությունից մի քանի օր առաջ՝ վերանորոգում սկսել տարածքներից մեկում։

Տաթև Ֆռանգյան