Թալիբներն արգելել են փողոցային ցույցերը, կանանց արգելվել է նաև սպորտով զբաղվել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Աֆղանստանում իշխանությունը զավթած իսլամիստական «Թալիբան» շարժումն արգելել է փողոցային ցույցերը: Այս մասին ասված է թալիբների կառավարության ՆԳ նախարարության առաջին պաշտոնական հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ արգելքը խախտողներն ու բողոքի ակցիայի կազմակերպիչները կպատժվեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Բողոքի կազմակերպիչներն այսուհետ պետք է ոչ ուշ, քան 24 ժամ առաջ տեղեկացնեն Արդարադատության նախարարությանը բողոքի ակցիայի պատճառի, վայրի և ժամի, ինչպես նաև ենթադրյալ կարգախոսների մասին:

Որպես արգելքի պատճառ նշվել են հասարակական կարգի խախտումները, որոնք տեղ են գտել վերջին օրերին «Թալիբան»-ի դեմ բողոքի ցույցերի ընթացքում: Քաբուլում և Հերաթում թալիբները ցրել են բողոքի ակցիաները՝ օդ կրակելով։ Կան զոհեր:

Աֆղանստանում ցուցարարների թվում բազմաթիվ կանայք կան, որոնք դժգոհ են թալիբների սահմանած սահմանափակումներից:

Մասնավորապես, չորեքշաբթի «Թալիբան»-ի մշակութային հանձնաժողովի նախագահ Ահմուդալլահ Վասիկը ավստրալիական CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Աֆղանստանի կանանց կարգելվի սպորտով զբաղվել: Վասիկի խոսքով՝ սպորտային խաղերի ժամանակ դեմքի կամ մարմնի հատվածների բացման վտանգ կա, ինչը «ո՛չ տեղին է, ո՛չ էլ անհրաժեշտ»:

Տաթև Ֆռանգյան