Խաչիկ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք
Հասարակություն
09.09.2021 | 10:17Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: