Տեղահանված արցախցիներին կտրվի լրացուցիչ դրամական օգնություն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկանում ենք Ահ մամուլի ծառայությունից։

Նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին դրամական աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որն արդեն գտնվում է վերջնականացման փուլում։

Համապարփակ քննարկումների արդյունքում նաև որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ Արայիկ Հարությունյանն, առաջին հերթին, հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին արդեն 2022 թվականի հունվարի 1-ից վերանայել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը՝ միջինը քսան տոկոսով բարձրացնելով դրանք։

Հանրապետության նախագահը նաև հետաքրքրվել է առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքով: Նա հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը՝ դրա հետ մեկտեղ աշխատելով առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԱՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրի իրականացման ընթացքից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է օր առաջ լուծում տալ նշված հարցին: