Հայկական ֆուտբոլի «սև շուկան»․ 3 հազարանոց տոմսեր՝ 40 հազարով

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին։ Հանդիպումը կկայանա ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Դեռևս երկու օր առաջ պարզ դարձավ, որ խաղի՝ օնլայն վաճառվող տոմսերը սպառվել են։  ՀՖՖ-ի՝ տոմսերի առցանց ձեռքբերման  համար նախատեսված tickets.ffa.am կայքում սեպտեմբերի 6-ի երեկոյան արդեն այսպիսի պատկեր էր։

ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը Factor.am-ին հայտնեց, որ տոմսարկղերում վաճառվող տոմսերը սպառվել էին դեռևս սեպտեմբերի 5-ի դրությամբ։

Մարզական փորձագետները սա կապում են հավաքականի վերջին հաջողությունների հետ․ մեր թիմը, չնայած սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հավաքականից կրած 6-0 հաշվով ջախջախիչ պարտությանը, շարունակում է մնալ ընտրական խմբի 2-րդ տեղում և պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Հենց սրանով է պայմանավորված Հայաստան-Լիխտենշտեյն խաղի նկատմամբ ֆուտբոլասերների մեծ հետաքրքրությունն ու տոմսերի արագ սպառումը։ Չնայած առցանց տոմսերը հնարավոր էր ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման  քարտի պատճենը կցելու դեպքում, և մեկ անձը կարող էր ձեռք բերել առավելագույնը 5 տոմս, հանդիպման տոմսերը հայտնվել են սև շուկայում։

Առցանց հայտարարությունների կայքերում հանդիպման տոմսերը վաճառվում են հաճախ անտրամաբանական բարձր գներով։ Օրինակ՝ արևելյան տրիբունայի 3 հազար դրամանոց 1 տոմսն առաջարկվում է 40 հազար դրամով։

ՀՖՖ խոսնակը մեզ հայտնեց, որ այս ամենի վերահսկողությունն իրենց տիրույթում չէ, սակայն ասաց՝ պահպանել են նախապես հայտարարված գնման բոլոր պահանջները, այն է՝ փաստաթղթի առկայություն և մեկ անձին առավելագույնը 5 տոմսի վաճառք։

Չնայած դրան, փաստն այն է, որ ֆուտբոլասերներից շատերը  զրկվել են Հայաստան-Լիխտենշտեյն խաղին մարզադաշտից հետևելու հնարավորությունից։