Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել շուրջ 950 քաշաթաղցի ընտանիքների

Լուրեր

03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
Բոլորը

Բնակարանային հասանելիության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող քաշաթաղցիները։ Աջակցությունը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

Ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր պայման է`

վերաբնակեցման գրքույկի ու ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագրի առկայությունը,
2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված լինելը, մինչև 2020 թ․ ռազմական գործողությունները՝ Քաշաթաղում սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի առկայությունը,
դիմելու օրվա դրությամբ՝ ՀՀ-ում և ԱՀ-ում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի բացակայությունը։
Շահառու ընտանիքը (ընտանիքի անդամը) աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում։ Վերջինս իրավունք կունենա օգտվել աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից)։

Նախագծի հաստատման դեպքում՝ աջակցության չափը կկազմի՝

ՀՀ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 5,85 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 49,000 դրամ,

ԱՀ-ում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 8,66 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 67,000 դրամ։

Նախագիծն այս պահին ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն