ՀՅԴ-ն ԱԺ բոլոր հանձնաժողովներում ցանկանում է անդամներ ունենալ. ՀՀԿ-ն հակադարձում է՝ համամասնությունը կխախտվի

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօրվա նիստում երկու ամսով որոշեցին հետաձգել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

Նախագածի հեղինակ, հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանի հիմնավորմամբ՝ նախագծի նպատակն է, որպեսզի խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրը հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- պարզաբանեց Ռուստամյանը՝ հավելելով, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը և փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու պարագայում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտում է, որ օրենքի ընդունմամբ այդ խնդիրը կլուծվի: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, թեև համաձայնեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ներգրավված լինեն հանձնաժողովների աշխատանքներում, սակայն ասաց, որ նախագծում բաց կա: «Կայուն մեծամասնություն ունեցող իշխող ուժը, եթե պետք է Ազգային ժողովում համամասնորեն ունենա նաև անդամներ մշտական հանձնաժողովներում, չի կարող լինել այնպես, որ մշտական հանձնաժողովներում ԱԺ կայուն մեծամասնություն ունեցող ուժը չունենա նույն մեծամասնությունը: Հիմա եթե մենք բացենք բոլոր հանձնաժողովների կազմերը, կտեսնենք, որ այդ համամասնությունը պահպանված է, սակայն եթե Եվրաինտեգրման հանձնաժողովում ավելացնենք մեկ տեղ ՀՅԴ-ի համար, ապա արդեն մյուս խմբակցությունների ներգրավվածությունը կհավասարվի Հանրապետականի անդամների թվին» ,- նշեց Արթուր Հովհաննիսյանը՝ նկատելով, որ այդպես համամասնությունը կխախտվի:

Ըստ արդարադատության փոխնախարարի՝ այդ մեխանիզմը ներդնելու համար նախագիծը հավելյալ մշակման կարիք ունի: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ նման նախագիծ առաջարկելով ինչպե՞ս են պատկերցնում ապահովել նույն պատգամավորի մասնակցությունը միաժամանակ երկու հանձնաժողովներին:

«Անհրաժեշտությունը քննարկենք քաղաքական և իրավական տեսակետից: Ընդունենք՝ փոփոխությունը մտցրեցինք, բայց դա համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացնելու, այլ հոդվածների փոփոխություն: Սա միակը չի, այլ կարգավորումներ կան, պատկերցրեք հանեցինք սահմանափակումը, մի պատգամավորը լինելով նաև այլ հանձնաժողովի կազմում, ֆորմալ պարտավարություն չի ունենա մյուս հանձնաժողովների նիստերին մասնակցել»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր օրինակով հիշեցրեց՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել են այդ մեթոդով, երբ նույն պատգամավորը ներգրավված է եղել միաժամանակ մի քանի հանձնաժողովում: «ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել Հանրապետականին, որ անարգել կարող են աշխատել: Փոքրաթիվ խմբակցություններն իրենց գիտելիքները կօգտագործեն: Մենք կողմ ենք այս կարգավորմանը, որևէ հակասություն չկա: Պետք է այս առաջարկությունը տարածվի նաև «Ելք»-ի վրա»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը նկատեց, թե պատգամավորները կարող են անարգել նիստերին մասնակցել, առանց հանձնաժողովի անդամ լինելու՝ բերելով Արտակ Զեյնալյանի օրինակը, որը մշտապես մասնակցում է իրենց հանձնաժողովի նիստերին: «Ֆիքսում ենք՝ ունենք խնդիր, որն ունի լուծման անհարժեշտություն, բայց մի հոդվածի փոփոխությունն ավելի շատ խնդիր է առաջացնելու, հետևաբար առաջարկում եմ եկեք քննարկումը հետաձգենք, ֆորմալ գործընթացը կլինի՝ հետ կանչենք, հետո լրացնենք, բոլորս էլ աշխատենք, կոնցեպտուալ լուծում տանք և գնանք առաջ»,- ասաց Կոստանյանը՝ նկատելով՝ չեն ուզում բացասական եզրակացություն տալ նախագծին:

Արմեն Ռուստամյանը հակադարձեց՝ պետք չի Արտակ Զեյնալյանի օրինակը բերել, որը մասնակցում է նիստերին՝ առանց քվեարկելու իրարվունքի: ՀՅԴ-ական պատգամավորը նեղսրտեց նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկից: «Հետ վերցնեմ, որ ի՞նչ անեմ, ուզում եք մերժել՝ մերժեք»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը փորձեց համոզել Ռուստամյանին, որն ի վերջո համաձայնեց հետաձգել նախագծի քվեարկությունը՝ այն լրամշակելու պայմանով:

 

Շողիկ Գալստյան