Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։ Այս մասին ասվում է Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում:

Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչև լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երևանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Սվոբոդա» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։ 1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից: Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։

1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։ Մարկ Գրիգորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է, 2001- ին եղել է ինստիտուտի փոխտնօրենը։ 2002 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում նրա դեմ կազմակերպված մահափորձից եւ դրան հետեւած իրադարձություններից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունում աշխատել է նախ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ 2003- ի սեպտեմբերից BBC հեռուստառադիոկորպորացիայում։ 2014- ին վերադարձել է Հայաստան, աշխատել PanArmenian Media Group-ում, «Արմենիա» հեռուստաալիքում վարել «Հատման կետ» ծրագիրը, ATV-ում հեղինակել, վարել և հեռարձակել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, ինչպես նաև «Տետատետ» հարցազրուցային ծրագիրը:

 

2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր: