Թալիբները ձերբակալել են Քաբուլում բողոքի ցույցերը լուսաբանող օպերատորին

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Թալիբները ձերբակալել են Tolo News հեռուստաալիքի օպերատորին, որը լուսաբանել է Քաբուլում հակապակիստանյան բողոքի ցույցերը, և նրանից խլել տեսախցիկը։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է աֆղանական հեռուստաալիքը, որտեղ աշխատում է ձերբակալվածը:

««Թալիբան»-ը թույլ չտվեց որոշ լրագրողների նկարահանել այսօրվա բողոքի ցույցը: Նրանք նաև բերման են ենթարկել Tolo News-ի օպերատորին և առգրավել նրա տեսախցիկը»,- ասվում է հեռուստաալիքի Twitter-յան էջում արված գրառման մեջ:

Երեքշաբթի աֆղանները Քաբուլում բողոքի ակցիա են իրականացրել Պակիստանի հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի՝ «Թալիբան» շարժման հրավերով մայրաքաղաք կատարած այցից հետո: Բողոքի ցույցը սկսվել է Քաբուլից հյուսիս և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ:

Հավելենք, որ ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ թալիբները կրակ են բացել ցույցի մասնակիցների ուղղությամբ: Տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գրոհայինները ցրում ցուցարարներին:

Տաթև Ֆռանգյան