ՀՀԿ-ն ոտքի չկանգնեց Ալեն Սիմոնյանի` «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հարգելու կոչի ժամանակ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Այսօրվա ավագանու նիստում առաջինը ելույթ ունեցավ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը, սակայն ընդդիմադիր խմբակցություններից զատ, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները ոտքի չկագնեցին, Տարոն Մարգարյանը ևս նստած մնաց:

Հաջորդը ելույթ ունեցավ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Վերջինս իր ելույթում դատափետեց ավագանու մյուս ընդդիմադիր` «Երկիր Ծիրանի» կուսակցությանը: Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամներն առաջարկում են անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, մեկ այլ նախագծով էլ առաջարկում են «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցել՝ կրկին հիմնավորումներում շոշափելով Վազգեն Սարգսյանի անունը:

Այդ կապակցությամբ Անի Խաչատրյանը նշեց` դուք ձեր ակցիաներին անգամ պլակատ բռնողներ չունեք, Վազգենի անունը փորձում եք շահարկել: Մենք «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հարգել ենք և օրակարագը նման ձևով սկսելը նպատակահարմար չէր, երբ Ալեն Սիմոնյանը հակադարձեց` փաստը մնում է փաստ, որ չհարգեցիք, քաղաքապետը պատասխանեց. «Ձեզի չհարցրեցինք, պարոն Սիմոնյան»: Անահիտ Բախշյանն էլ պատասխանեց` «ավելի լավ էր չմեկնաբանեիք, պարոն քաղաքապետ»: