Իսպանիայում հրշեջները պայքարում են դիտավորյալ հրկիզումների արդյունքում մոլեգնող անտառային հրդեհների դեմ․ AP

Լուրեր

01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
Բոլորը

Իսպանիայի հյուսիսում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք, ենթադրաբար, առաջացել են հրկիզման հետևանքով։ Երկու օրում դրանք ընդգրկել են 1000 հա տարածք, գրում է Associated Press-ը (AP):

Երկու խոշոր հրդեհները, որոնք արդեն մոտեցել են բնակեցված շրջաններին, մոլեգնում են Գալիսիայում: Իշխանությունները փակել են որոշ մայրուղիներ: Հրդեհները մարելու համար օգտագործվում է չորս ուղղաթիռ և չորս օդանավ: Բացի այդ, 63 հրշեջներից բաղկացած լրացուցիչ խումբ է ուղարկվել՝ արդեն տեղում աշխատող գալիսիացի հրշեջներին միանալու համար:

Գալիսիայի գյուղատնտեսության նախարար Խոսե Գոնսալեսը հայտարարել է, որ հրդեհները սկսվել են սեպտեմբերի 5-ին՝ մայրամուտից հետո, երբ կրակը չէր կարող բռնկվել բնական ճանապարհով։ Նրա խոսքով՝ կրակը բռնկվել է գետի երկու ափերին՝ մի քանի վայրերում, «ակնհայտ դիտավորությամբ»։

Հիշեցնենք, որ օգոստոսին անոմալ շոգերի պատճառով մի քանի եվրոպական երկրներ տուժել են հարյուրավոր անտառային հրդեհներից։ Երկրների իշխանությունները հայտարարել են, որ հրդեհները դարձել են վերջին տասնամյակում շոգի ուժեղագույն ալիքի արդյունք։ Որոշ երկրներում նաև հաղորդվում է հրկիզման դեպքերի մասին։

Տաթև Ֆռանգյան