Սիրիա վերադարձած փախստականները համակարգված կերպով կտտանքների, ստորացումների և սեռական բռնության են ենթարկվում ուժայինների կողմից․ Amnesty International

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Սիրիա վերադարձած փախստականները համակարգված կերպով կտտանքների, ստորացումների և սեռական բռնության են ենթարկվում ուժայինների կողմից։ Այս մասին հայտնում են Amnesty International-ի իրավապաշտպանները։

Նշվում է, որ Ասադին հավատարիմ սիրիացի սահմանապահներն ու ոստիկանները փախստականներին ասում են, թե բոլոր նրանք, ովքեր հեռացել են երկրից պատերազմի ժամանակ, իրենց համար ահաբեկիչ են։

Amnesty International-ի կողմից հրապարակված զեկույցը հիմնված է երկիր վերադարձած ավելի քան 40 փախստականների ու նրանց հարազատների վկայությունների վրա։

Իրավապաշտպաններն ասում են, որ իրենք հավաստի կերպով փաստագրել են Ասադի անվտանգության ուժերի կողմից փախստականների իրավունքների կոպիտ խախտման 66 դեպք: Տուժածների թվում են 13 երեխա, 15 կին և 38 տղամարդ: Սիրիա վերադարձած 5 մարդ մահացել է անազատության մեջ, իսկ 17-ը համարվում է անհետ կորած:

Սրանք սպառիչ թվեր չեն. լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները վաղուց են հարցազրույցներ հրապարակում վերադարձածների հետ, որոնք պնդում են, որ ենթարկվել են բռնությունների սիրիական բանտերում: Սիրիայի անվտանգության ուժերը պատերազմից առաջ նույն դաժանությամբ են վերաբերվում բանտարկյալներին և կասկածյալներին, ասում են իրավապաշտպանները:

Մինչդեռ Ասադի կառավարությունը շարունակում է փախստականներին հորդորել վերադառնալ հայրենիք՝ Սիրիան վերակառուցելու համար:

«Հնարավոր է, որ ռազմական գործողությունները մարել են, սակայն Սիրիայի կառավարության հակվածությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ չի վերացել»,- հայտնում են իրավապաշտպանները:

Տաթև Ֆռանգյան