Համաշխարհային բանկը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը. Սեբաստիան Մոլինեուսը՝ Սուրեն Պապիկյանին

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ դրամաշնորհային և վարկային ծրագրեր են իրականացվել: Նա ընդգծել է ՀԲ-ի ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալական, ՏԻՄ-երի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացման գործում՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը նշյալ ուղղություններով սերտորեն աշխատելու հարցում:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը համագործակցության հարցում՝ նա վստահություն է արտահայտել, որ առկա գործընկերային միջավայրում նոր հնարավորություններն առավելագույնս կօգտագործվեն: Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները: Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով: Սուրեն Պապիկյանը նշել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ ՀՀ կառավարությունն և ՀԲ-ն ունեն ընդհանուր օրակարգ, և միմյանց հետ փոխլրացնող ու ներդաշնակ աշխատանքը կարող է արագ և որակյալ արդյունք ստեղծել առաջնահերթություն համարվող բոլոր ոլորտներում: