Սպիտակ տունը խոստացել է դուրս բերել ամերիկացիներին Աֆղանստանից

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա կիրակի օրը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կգտնի Աֆղանստանից մնացած ամերիկացիներին դուրս բերելու եղանակ, եթե նրանք ցանկանում են հեռանալ այստեղից: Սակայն հանրապետական հայտնի օրենսդիրն ասել է, որ «Թալիբան» շարժման զինյալներն արգելափակում են Քաբուլի օդանավակայանից բոլոր ելքերը:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը CNN- ի եթերում հայտնեց, որ ամերիկյան կողմը կարծում է, որ Աֆղանստանում «մոտ 100» ամերիկացի է մնացել ամերիկյան բանակի վերջնական դուրս բերումից գրեթե մեկ շաբաթ անց:

«Մենք նրանց հայտնաբերելու ուղիներ կգտնենք, եթե նրանք ցանկանան հեռանալ», – ասել է Քլայնը՝ հավանաբար նկատի ունենալով դեպի Քաթար թռիչքների վերսկսումը: Բացի այդ, նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի փորձել օգնել աֆղանստանցիներին, ովքեր համագործակցել են ամերիկյան կողմի հետ, հեռանալ Թալիբանի տիրապետության ներքո գտնվող երկրից:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր առանցքային օրենսդիրներից մեկը ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետական, կոնգրեսական Մայքլ Մաքքոլը կիրակի Fox News- ի եթերում նշել է, որ հենվելով ամերիկյան հետախուզության տվյալների վրա, կարելի է արձանագրել, որ «հարյուրավոր ամերիկացիներ» մնացել են Աֆղանստանում: Նա նշում է, որ այն բանից հետո, երբ ամերիկյան վերջին ռազմական ինքնաթիռը հեռացավ Քաբուլից, որևէ ամերիկացի դուրս չի եկել Աֆղանստանից:

«Թալիբանն առաջ է քաշում պահանջներ, սակայն թույլ չի տալիս, որ ինքնաթիռներ թռչեն», – ասում է Մաքքոլը:

Նրա խոսքով ՝ թալիբները «փոխարենը ինչ -որ բան են ցանկանում ստանալ», իսկ ավելի ճիշտ՝ ԱՄՆ -ի կողմից Աֆղանստանի կառավարության նկատմամբ Թալիբանի վերահսկողության լիակատար ճանաչում:

«Սրանք նոր կամ բարելավված թալիբներ չեն», – ասաց Մաքքոլը՝ ներկայիս իրավիճակը համեմատելով խմբի վարքագծի հետ 2001 թվականին, երբ ԱՄՆ -ը տապալեց Թալիբանի իշխանությունը՝ Աֆղանստան ներխուժելու արդյունքում:

Նա հայտարարել է, որ որոշ աֆղան թարգմանիչներ, ովքեր երկար տարիներ օգնել են ամերիկյան զորքերին և ովքեր ցանկանում էին հեռանալ երկրից, թույլ չէին տալիս մուտք գործել Քաբուլի օդանավակայան՝ նրանց ստիպելով վերադառնալ տուն, ուր նրանք ականատես էին դառնում իրենց ընտանիքի անդամների մահապատժի, որից հետո սպանվել են նաև իրենք՝ թարգմանիչները: Նա չի հստակեցրել, թե քանի մարդ է սպանվել թալիբների կողմից:

«Ես անընդհատ ասել եմ, որ [նախագահ Ջո Բայդենի] ձեռքերը արյան մեջ են», – հայտնել է Մաքքոլը:

Օգոստոսի վերջին Աֆղանստանից ԱՄՆ -ի վերջին զորքերի հեռանալուց հետո Բայդենը ամերիկացիների 98 տոկոսի հեռացումն անվանել է «բացառիկ հաջողություն»:

Նա հաճախ է ասել, որ չի ցանկանում Աֆղանստանում ամերիկյան ներկայությունը պահպանել որպես «հավերժական պատերազմ»:

ԱՄՆ -ի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները պաշտպանում են Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին Բայդենի որոշումը, բայց ոչ քաոսային գործողություններն այնտեղ: Ամերիկյան ներկայության վերջին օրերին 13 ամերիկացի զինծառայող է զոհվել Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած մահապարտի պայթյունի հետևանքով: Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել է «Իսլամական պետություն/Խորասան» խմբավորումը: