Խնամքի ինչ ծառայություններ են տրամադրվում 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։

Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝

  •  շուրջօրյա խնամք՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում (տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ),
  • ցերեկային խնամք՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (ավելի քան 20 կենտրոն),
  •  տնային խնամք՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։
  • ժամանակավոր կացարանի տրամադրում՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով՝ Երևան քաղաքում,
  •  կացարանով ապահովում՝ սոցիալական տների միջոցով՝ Երևանում և Մարալիկում (ներառյալ՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարան):

Տուն-ինտերնատներում խնամվող անձանց տրամադրվում է խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն։

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց,  աշխատանք չունեցող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի հիման վրա։ Ծառայությունը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում տարեցներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, սնունդ, կազմակերպվում է նրանց մշակութային ժամանցը և այլն։

Ժամանակավոր կացարանում և սոցիալական ֆոնդի կացարաններում շահառուններն ապահովվում են կացարանով, կենսական անհրաժեշտության իրերով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը։

Խնամքի ծառայություններ ստանալու համար տարեցը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան կազմակերպություն։