«Էլիտար որսի» սիրահարը դաշտում հատուկ էլեկտրոնային ձայնարձակիչ էր տեղադրել

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սիրողական որսաշրջանի մեկնարկին զուգահեռ որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության բոլոր որսահանդակներում. տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Կիրակի՝ սեպտեմբերի 5-ին, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի հարակից որսահանդակում հայտնաբերել են քաղաքացի Ա.Մ.–ի կողմից հացահատիկի դաշտում, օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի (МАНОК) տեղադրման դեպք, կազմել արձանագրություն, սարքը վերցրել։

Տեսչական մարմինը «Էլիտար որսի» սիրահարներին խստորեն զգուշացնում է անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին և հորդորում զերծ մնալ «էլիտար հաճույքներից»՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կիրառվելու են խիստ պատժամիջոցներ։