Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Սեպտեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալլելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներն ու ստանդարտները։

Վահան Քերոբյանը ողջունելով հյուրերին նշել է, որ մեծապես կարևորում է զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և ավելացրել, որ այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային ստանդարտներին համապատասխան, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և ավելացրել, որ մշակված փորձառությունները հնարավորություն կտան զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին և կնպաստեն զբոսաշրջային այցելությունների աճին։

Փաստաթուղթը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Այն նպաստում է զբոսաշրջային նոր փորձառությունների զարգացմանը՝ հիմնվելով երկրի տարբեր զբոսաշրջային տարածաշրջանների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վրա։

«Հայաստանի օրինակելի փորձառությունները» լավագույնս ներկայացնում են Հայաստանի պատմությունը, բնությունը, ավանդույթները և հանդիսանում են շուկայական պահանջներին համապատասխան զբոսաշրջային յուրահատուկ փորձառությունների հավաքածու, որոնք ճանապարհորդներին կապում են Հայաստանի մշակութային ժառանգությանը։ Չափանիշները հիմնված են զբոասաշրջության ոլորտում հաստատված միջազգային ստանդարտների և մշակութային ժառանգության ներկայացման լավագույն փորձի վրա՝ համապատասխանեցված հայկական իրականությանը։ Իրականացված աշխատանքի արդյունքում մշակվել են ստանդարտներ և ստեղծվել է գնահատման գործիք, որը փորձարկվել է և ծրագրի ընթացքում բարելավվել։

Հանդիպման ավարտին «Հայաստանի օրինակելի փորձառություններ»-ի փաթեթը փոխանցվեց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեին՝ այն զարգացնելու և հետագայում նաև տնտեսավարողներին գնահատելու համար։

Ինքնատիպ և գրավիչ զբոսաշրջային փորձառություններ առաջարկող բիզնեսները, մշակութային հաստատությունները և հյուրընկալները կկարողանան հայտ ներկայացնել՝ ընդգրկվելու Հայաստանի օրինակելի փորձառություններ հավաքածուի ցանկում։ Հայտը բավարարելու պարագայում փորձառությունները կխթանվեն Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ աշխարհին ներկայացվելու և այցելուներին դեպի Հայաստան գրավելու նպատակով։ Ցանկում ընդգրկվելու համար յուրաքանչյուր փորձառություն պետք է բավարարի և պահպանի արհեստավարժության բարձր որակական չափանիշներ և արտացոլի Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ստանդարտները հասանելի կլինեն հանրությանը և ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանող ցանկացած զբոսաշրջային փորձառություն հնարավորություն կունենա մասնակցել ծրագրին։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրականացվելիք աշխատանքների մեջ ներգրավել նաև ՀՀ էՆ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։