ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական խումբը գրանցել է կարևոր արդյունք՝ ատոմական միջավայրում օպտիկական տիրույթում Ռաբիի տատանումների գրանցման առաջին դրսևորման վերաբերյալ

Լուրեր

02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական խումբը` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանի ղեկավարությամբ, ստացել է մի կարևոր գիտական արդյունք, որը թույլ է տալիս ավելի ճշգրիտ բնութագրել լույս-ատոմ ռեզոնանսային փոխազդեցությունը։ Կիրառական առումով այս արդյունքը կարող է օգտագործվել անընդհատ լազերային ճառագայթման կոհերենտության և մեներանգության աստիճանի որոշման համար. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Լազերային լույսի դաշտում ատոմը պարբերաբար կլանում և ճառագայթում է ֆոտոններ` անցնելով մեկ վիճակից մյուսին (այսպես կոչված «Ռաբիի տատանումներ»): Ատոմական միջավայրում (գազում, որտեղ ատոմների թիվը միլիոններ են) Ռաբիի տատանումներ կարող են գրանցվել լազերային դաշտի կտրուկ միացման պահին, որից հետո դրանք աստիճանաբար մարում են, և ձևավորվում է կայուն վիճակ (փոխազդեցության «ստացիոնար» ռեժիմ): Այդ ռեժիմն այսօր մանրամասն հետազոտված է, և այն բազմաբնույթ արժեքավոր կիրառությունների հիմքում է:

«Կատարված էքսպերիմենտն առաջին հայացքից ծայրահեղ պարզ է. լազերային ճառագայթումն անցնում է ռուբիդիումի ատոմական գոլորշու միջով, և անցած լույսը գրանցվում է ֆոտոընդունիչով: Ստացիոնար պրոցեսները գրանցելու համար ավանդաբար օգտագործվում է դանդաղագործ ֆոտոընդունիչ և ելքում գրանցվում է ժամանակի մեջ անփոփոխ ազդանշան: Մենք այս խնդրի համար առաջին անգամ օգտագործել ենք գերարագագործ և զգայուն ֆոտոընդունիչ, որն ունակ է գրանցել ազդանշանի փոփոխությունները գերկարճ ժամանակում (< 10-9 վայրկյան), և անփոփոխ ազդանշանի փոխարեն անմիջապես գրանցվել են ազդանշանի կտրուկ տատանումներ, որոնք առաջին հայացքից թվում են անկանոն: Տատանվող ազդանշանի վերլուծությունը «Ֆուրիեի արագ փոխակերպման» սարքով ցույց տվեց, որ տատանումների միջին հաճախությունը համապատասխանում է հենց լազերի տվյալ ինտենսիվությանը համապատասխանող Ռաբիի հաճախությանը:

Արդյունքը թվում է զարմանալի, քանի որ գործ ունենք անընդհատ լազերային լույսի հետ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ անընդհատ է «անընդհատ» համարվող ճառագայթումը: Իրականում, ցանկացած լազեր կատարյալ չէ, դրա ճառագայթումը ենթակա է փուլային խզումների, որի արդյունքում մեներանգությունը որոշ չափով խախտվում է: Դա հաստատվեց փորձում: Օգտագործեցինք երկու տարբեր լազեր, և ազդանշանի տատանումներն ավելի մեծ էին ավելի մեծ սպեկտրալ լայնությամբ լազերի դեպքում: Այսինքն՝ պարզ փորձարարական եղանակով հնարավոր է նաև բնութագրել լազերային ճառագայթման «որակը»»,- ասաց Արամ Պապոյանը:

Ուղղակիորեն գրանցված ռուբիդիումի գոլորշու ռեզոնանսային բացթողման ազդանշանը (а) և համապատասխան Ֆուրիեի արագ փոխակերպման սպեկտրը (b): Կարմիր կորերը՝ միջինացված ազդանշաններն են:

Սկզբնական արդյունքը ստացվել է Արամ Պապոյանի և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սվետլանա Շմավոնյանի կողմից։ 2021 թ. ձեռնարկվել են երևույթը գերնեղ օպտիկական բջիջներում հետազոտելու աշխատանքներ, որոնց ներգրավվել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող Արմեն Սարգսյանը և ինստիտուտում ինտերնատուրայի ծրագրով պատրաստվող Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոնմտե համալսարանի ուսանող Ռոդոլֆ Մոմյեն։ Գիտափորձերը կշարունակվեն ֆրանսիացի ուսանողի Հայաստան հաջորդ այցելության ընթացքում՝ արդեն համատեղ ասպիրանտի կարգավիճակով։

Հետազոտության արդյունքը տպագրվել է 2021 թ. հեղինակավոր միջազգային «Optics Communications» ամսագրում (ազդեցության գործակիցը՝ 2.125)։

Առ այսօր այս գիտական արդյունքի վերաբերյալ դրական արձագանքներ են ստացվել ոլորտի հեղինակավոր մասնագետներ՝ Ի. Նովիկովայից (ԱՄՆ), Չ. Ադամսից (Մեծ Բրիտանիա), Դ. Բուդկերից (Գերմանիա), Ա. Ակուլշինից (Ավստրալիա), Մ. Աուզինշից (Լատվիա):

Հետազոտությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող 18T-1C234 – «Ալկալի մետաղների գոլորշիներում ատոմային բնակեցումների ղեկավարումը ռեզոնանսային փոխազդեցության ոչ ստացիիոնար ռեժիմում» նախագծի շրջանակներում (2018-2020 թթ.)։