Դատարկ դարակներ և գնաճ․ համատարած պակասուրդը խանգարում է աշխարհին ապաքինվել կորոնավիրուսային ճգնաժամից․ BBC

Լուրեր

14.02.2026 | 15:36
Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
14.02.2026 | 15:22
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
14.02.2026 | 15:01
Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում
14.02.2026 | 14:48
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը
14.02.2026 | 14:32
ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները
14.02.2026 | 14:10
ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել Վենեսուելա
14.02.2026 | 13:49
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
14.02.2026 | 13:33
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
14.02.2026 | 13:20
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 13:03
Ղազախ գեղասահորդի սենսացիոն չեմպիոնությունն ու Իլյա Մալինինի ձախողումն Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:52
NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում․ Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել Վրաստանի համար
14.02.2026 | 12:34
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:02
Ներում կշնորհե՞ք Ղարաբաղի ղեկավարներին․ լրագրողը՝ Ալիևին
14.02.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
14.02.2026 | 11:36
Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև
Բոլորը

Աշխարհը մի փոքր, կարծես, ապաքինվել է Covid-19-ից և պատրաստվում է հետ բերել բաց թողածը։ Կրկին արձակուրդ, կրկին գումար ծախսել, կրկին աշխատողների վարձել և հարստանալ։ Սակայն պարզվում է, որ համաշխարհային տնտեսությունը պատրաստ չէ բուռն աճի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խանութներում դատարկվում են դարակաշարերը, բարերում վերջանում է գարեջուրը, ամիսներով ստիպված ես սպասել կահույքի, մեքենայի կամ սառնարանի։ Ամեն ինչի պակաս կա՝ հումքի և չիպերի, բեռնատարների ու բեռնանավերի և, ամենակարևորը, աշխատողների, որոնք պատրաստ են մեկուկես տարի տևած կոմայից հետո վերականգնել տնտեսությունը:

Ըստ հրապարակման՝ այս մեկուկես տարվա ընթացքում աշխարհը կորցրել է տրիլիոնավոր դոլարներ և այժմ անհամբերությամբ սպասում է ոչ վաղ անցյալը հետ վերադարձնելուն, որտեղ մարդիկ տարեկան 2-3%-ով հարստանում էին, որտեղ մարդիկ ավելի շատ էին գնում ու ավելի երկար էին ապրում։

Դեռևս վերջերս միջազգային կազմակերպությունները խոստանում էին, որ բաց թողածը հնարավոր կլինի վերադարձնել մինչև 2023 թվականը։ Այդ ժամանակ համաշխարհային տնտեսությունը պետք է որ հասներ մինչհամաճարակային վիճակին, ինչից հետո բոլոր երկրներում մարդկանց բարեկեցությունը կրկին կսկսեր աճել, թեկուզ և տարբեր արագությամբ։ Սակայն այս կանխատեսումները բախվեցին դաժան իրականությանը։

Աշխարհը պատրաստ չէ վերականգնմանը։ Փող կա, ապրանք չկա․ բիզնեսը պարզապես չի հասցնում դրանք արտադրել ու մատակարարել։ Համատարած պակասուրդը զսպում է տնտեսական աճը, արագացնում է գնաճն ու խանգարում ճգնաժամից դուրս գալուն՝ ինչպես զարգացած ու պատվաստված Եվրոպային, այնպես էլ զարգացող երկրներին, որտեղ պատվաստվողների թիվը նախկինի պես բավարար չէ։

Մեկուկես տարում համաճարակը նոսրացրել է մոլորակի աշխատողների բանակը: Ինչ-որ մեկը մահացել է, ինչ-որ մեկը չի ավարտել ուսումը, ինչ-որ մեկն էլ վերանայել է իր կյանքի ուղեցույցները: Աշխատուժի առաջարկը նվազել է:

Աշխատողների նկատմամբ պահանջարկը նույնպես նվազել է. հարյուր միլիոնավոր աշխատատեղեր կորել են համաճարակի ընթացքում, և մինչ այժմ դրանք մոտ 110 միլիոնով ավելի քիչ են, քան մինչ կորոնավիրուսը: Այնուամենայնիվ, մեկը մյուսին չի փոխլրացնում. աշխատանքը կորցրած դիզայները միշտ չէ, որ պատրաստ է փոխարինել երկրից հեռացած բուժքրոջը: Արդյունքում, մասնագետների մի ամբողջ բանակ համալրում է գործազուրկների շարքերը կամ ընդհանրապես դուրս է մնում աշխատուժից, իսկ ամբողջ արդյունաբերությունը, օրինակ՝ հյուրանոցային բիզնեսը կամ տրանսպորտային ոլորտը, բախվում է աշխատողների պակասի հետ: Այսինքն, բնակչության եկամուտները, բիզնեսի շահույթը, հարկերը, սպառումը և խնայողությունները միաժամանակ կրճատվում են. տնտեսական աճը հապաղում է:

Բացի այդ, վերջին մեկ տարում բեռնափոխադրումը՝ համաշխարհային առևտրի գլխավոր միավորը, աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող երթուղով՝ Խաղաղ օվկիանոսով Չինաստանից դեպի ԱՄՆ, 6 անգամ ավելի է թանկացել, իսկ դեպի Եվրոպա՝ 10 անգամ։

Իրավիճակը բարդանում է ժամանակ առ ժամանակ չինական նավահանգիստներում ամենաաննշան պատճառով կարանտին հայտարարելու և փակելու պատճառով։ Այսպես՝ օգոստոսին ՉԺՀ-ի իշխանությունները երկու շաբաթով փակել են Նինբո-Չժոուշան նավահանգիստը, որն աշխարհում մեծությամբ 3-րդն է, երբ այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսի «դելտա» շտամի առաջին ու միակ դեպքը։

Պակասուրդի հիմնական հետևանքը, ավանդաբար, գների բարձրացումն է: Այն զսպում է վերականգնումը՝ ինչպես ճնշելով պահանջարկը, այնպես էլ կենտրոնական բանկերին և կառավարություններին ստիպելով էժան վարկերի և պետական սուբսիդիաների միջոցով կրճատել տնտեսության դրամական խթանը:

Թանկանում է ամեն ինչ, հատկապես՝ սնունդը։ Արմավենու յուղի, սուրճի, շաքարի, նարնջի, հացահատիկի գներն աճում են: Եվ սա դեռ սկիզբն է:

«Շատ հավանական է, որ սպառողական սննդամթերքի գնաճը կարագանա 2021 և 2022 թվականների վերջին»,- ասում են Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետները:

Տաթև Ֆռանգյան