ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայի դեմ խաղում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։

Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, որը 15-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 35-րդ րոպեին Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ տասը րոպե անց Վերները անձամբ գրավեց Յուրչենկոյի դարպասը Գորեցկայի փոխանցումից հետո։

Երկրորդ կեսում ևս գերմանացիները նետվել էին գրոհի։ 52-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Հոֆմանը՝ խփելով իր թիմի 5-րդ գնդակն այս խաղում, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Բունդեսթիմի կազմում իր նորամուտը նշող Կարիմ Ադեյեմին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։

Միաժամանակ ընթացող խաղում Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ։