ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը շարունակվում է: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ:

Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից փակ տարածքներում դիմակ չկրելուն, տրանսպորտային միջոցում ախտահանիչների բացակայությանը: Դրանց վերաբերյալ ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների հանդեպ վարչական արձանագրություններ են կազմվել:

Covid-19-ի պայմաններում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) խախտումից զատ՝ վերահսկվել է նաև վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:

«Առաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը կլինի շարունակական»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: