Աֆղանստանում հաղթանակի առիթով հնչած կրակոցները՝ 17 մարդու մահվան պատճառ
Քաղաքականություն
04.09.2021 | 12:32«Թալիբան» արմատական շարժման զինյալները Քաբուլում կրակ են բացել դեպի օդ, որի հետևանքով մահացել է 17 մարդ, ևս 41-ը վիրավորվել են. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնի էր 4 զոհի և 7 վիրավորի մասին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները կրակահերթերով ցանկացել են նշել Փանջշեր նահանգն իրենց վերահսկողության տակ վերցնելու հաղթանակը: Շարժման ղեկավարությունը համակիրներին կոչ է արել դադարեցնել կրակահերթերը: