Covid-19-ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած կլինի 3 չափաբաժնից․ Ֆաուչի

Լուրեր

30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
Բոլորը

Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգներում Pfizer և Moderna պատվաստանյութերի Covid-19 պատվաստումների ընդհանուր առաջարկվող գրաֆիկը հավանաբար կներառի երեք դեղաչափ՝ երկուսի փոխարեն, գրում է Ամերիկայի ձայնը։

Ֆաուչին, ով նաև ղեկավարում է Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ազգային հաստատությունը, նշել է, որ լրացուցիչ կամ երրերդ չափաբաժին ստանալը առաջին երկուսից մի քանի ամիս անց օգնում է մարմնին զարգացնել ավելի ամբողջական իմունային արձագանք:

«Ելնելով իմունաբանության իմ փորձից, ես ընդհանրապես չեմ զարմանա, եթե պատվաստումների ամբողջական ժամանակացույցը բաղկացած լինի երեք դեղաչափից», – նշել է Ֆաուչին լրագրողների հետ Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20 -ից հետո սկսել լրացուցիչ դեղաչափերի լայն տարածումը:

Նախորդ ամիս առողջապահության ոլորտի ներկայացրած ծրագիրը նախատեսում է Pfizer կամ Moderna պատվաստանյութերի երկրորդ դեղաչափից ութ ամիս հետո երրորդ դեղաչափի պատվաստում:

Օրգանիզմի պաշտպանունակություն նվազում է երկրորդ դեղաչափի ընդունումից մի քանի ամիս անց, նշում են առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների երեք նոր ուսումնասիրությունները:

Հիմքեր կան ենթադրելու, որ երրորդ դեղաչափը կապահովի ավելի ամուր իմունային արձագանք, ասել է Ֆաուչին: