ԵՄ-ից պատմել են, թե ինչպես կփոխգործակցեն «Թալիբան»-ի հետ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Եվրամիությունը և «Թալիբան»-ը կփոխգործակցեն՝ հանուն տեղի բնակչությանը աջակցություն ցուցաբերելու: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն քաղաքական առումով չի ճանաչի «Թալիբան»-ի ստեղծած կառավարությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, գրում է korrespondent-ը:

«Աֆղանստանի բնակչությանը սատարելու համար մենք պետք է փոխգործակցենք Աֆղանստանի նոր կառավարության հետ, ինչը չի նշանակում դրա քաղաքական ճանաչում: Սա միայն գործառնական երկխոսություն է»,- ասել է նա Սլովենիայի մայրաքաղաքում ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հրավիրված միջանկյալ ասուլիսի ժամանակ։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն արդեն որոշել է 5 չափանիշ՝ «Թալիբան» շարժման հետ երկխոսություն զարգացնելու համար։ Դա, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, հումանիտար հասանելիության ապահովումը և բոլոր ցանկացողներին երկիրը լքելու հնարավորություն տալը։

«Այդ երկխոսության խորությունը կախված կլինի վարչակազմի վարքագծից»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Եվրամիությունը նաև որոշել է Քաբուլ վերադարձնել իր առաքելությունը՝ աշխատակիցների անվտանգության ապահովման պայմանով։

Տաթև Ֆռանգյան