Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրենին

Լուրեր

19.11.2024 | 16:28
Քաղաքացիության պարտադիր պայման սահմանելը հակասում է փախստականների իրավունքների մասին կոնվենցիային
19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:05
Քոչարի թանգարանից կես մլն դոլարի գործ է անհետացել, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Մ․ Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՇՄՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են «EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Ք․ Հենշելը, «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի խորհրդատու Ա․ Բերբերյանը և ՇՄ նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Ռաուշենբերգերին նշանակման կապակցությամբ։Նախարարը պատվիրակությանը փոխանցել է, որ ՀՀ Կառավարությունը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, չափազանց կարևորում է համագործակցությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ և տրամադրված է շարունակել այն՝ սահմանելով արդյունավետության ավելի բարձր նշաձող։

GIZ-ի հետ շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է 2007 թվականից` ստորագրվել է համագործակցության մասին Արձանագրություն, ինչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն կառավարման գործում։

Նախարարը մատնանշել է, որ համագործակցության համատեքստում նախարարությունը կարևորում է երկկողմ իրականացվող ընթացիկ ծրագրերը և նախանշվող ուղղությունները, որոնք այս պահին առկա են։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «EU4Sevan» ծրագրին։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը (բազմադոնորային գործողություն) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.700.000 Եվրո, որից 700.000 Եվրոն ԳԴՀ ՏՀԶՆ-ի համաֆինանսավորումն է:
Ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների և պլանների վրա և կլրացնի ու կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք) ուղղված գործողություններին։ Դա իրականացվելու է հետևյալ 5 արդյունքներով՝

Բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները։

Բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները։
Բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները։
Բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում։

Բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Արդյունք 1-4-ը իրականացվում է ԳՄՀԸ-ի, իսկ արդյունք 5-ը՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Քանի որ արդյունքներն իրար լրացնում են, ԳՄՀԸ-ն և ՄԱԶԾ-ն համատեղ կհամակարգեն պլանավորման և իրականացման գործողությունները:

Քննարկվել է կլիմայական օրակարգը, որին աշխարհի առաջադեմ երկրներն, այդ թվում նաև Գերմանիայի Դաշնային Հանապետությունը, շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Նախարարը գործընկերներին ևս մեկ անգամ հայտնել է , որ ՀՀ Կառավարությունը նույնպես կարևորում է այդ ուղղությամբ ջանքերի ներդրումը և որ Հայաստանը մասն է համաշխարհային կլիմայական օրակարգի։

Լոռվա և Շիրակի մարզերում իրականացվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ)(BMZ) կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների կիրառմամբ ապահովել դրանց ողջամիտ և արդյունավետ օգտագործումը՝ դրանով իսկ նպաստելով կենսաբազմազանության պահպապնությանը և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը։

Կողմերը քննարկել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում» Covid 19-ի արձագանքման ծրագիրը, որն աջակցում է Կառավարության 15-րդ միջոցառմանը և դրա շարունակականությանը Գեղարքունիքի մարզում: Ծրագիրը նպաստում է Հայաստանում «կանաչ» վերականգնմանը (Green Recovery) և իրականացվում է Հայաստանում էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված 10 միլիոն ծառ նախագծի շրջանակներում: Ծրագիրը նաև աջակցում է ՀՀ կառավարության՝ Սևանա լճի պահպանության բարելավման նախաձեռնությանը, որին օժանդակում է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Sevan նախագիծը։

Գարնան ամիսներին ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 4 գետերի (Մասրիկ, Արգիճի, Գավառագետ, Կարճաղբյուր) ափամերձ տարածքներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն: Տնկման աշխատանքներին մասնակցել է հարակից համայնքների 249 բնակիչ:

Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքի (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ) 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, ինչի արդյունքում հավաքվել է 229,364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որոնք տեղափոխվել են համապատասխան վերամշակման գործարաններ:
Մաքրման և տնկման աշխատանքներին մասնակցել է Գեղարքունիքի մարզի մոտ 20 համայնքի 502 բնակիչ:

Տիկին Ռաուշենբերգերն հետաքրքրվել է ջրային ոլորտի կառավարման և համակարգման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության քաղաքականությամբ։

Նախարար Պետրոսյանը ներկայացել է այդ համատեքստում իրականացված և նախանշված օրենսդրական բարեփոխումները և համալիր միջոցառումները։ Նա նաև նշել է, որ հաշվի է առնվում, որ աշխատանքերի իրականացման ընթացքում ՀՀ Կառավարության կողմից ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրականացրած աշխատանքերը չխաչվեն, այլ ընթանան զուգահեռ՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն կառավարման և զարգացման։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը տեղեկացրել է որ Հայաստանը միջպետական և միջգերատեսչական մակարդակում մշտապես բաց է ցանկացած քննարկումների և համագործակցության համար, ինչը կարող է ավելի լավը դարձնել շրջակա միջավայրը։

Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը տիկին Ռաուշենբերգերին է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ։