Արցախի կառավարությունը Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ միանվագ դրամական օգնություն է տրամադրում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Արցախի  Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց.

✅Հաշմանդամ զինծառայողներին
✅Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
✅Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին
✅«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին
✅Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին
✅Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին
✅Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց
✅Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ 13000-ական դրամ,
✅Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց
✅Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին
✅Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց
✅Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:

Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:

Տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։

Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։