Պուտինն աղետ է անվանել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աղետ է անվանել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Իսկապես, սա աղետ է: Սա ճիշտ է: Սրանք իմ խոսքերը չեն, ամերիկացի վերլուծաբանների խոսքերն են: Սա աղետ է, քանի որ ամերիկացիները, ովքեր շատ պրագմատիկ մարդիկ են, այս արշավի վրա ծախսել են ավելի քան 1,5 տրիլիոն դոլար, և ո՞րն է արդյունքը: Եվ եթե նայեք այն մարդկանց թվին, որոնք լքված են Աֆղանստանում, աշխատում էին հավաքական Արևմուտքի, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար, ապա սա հումանիտար աղետ է»,- հայտարարել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ խորհրդային զորքերն Աֆղանստանից հեռացել են կազմակերպված կերպով, և Քաբուլում մնացած ռեժիմը գոյատևել է ևս մի քանի տարի:

Պուտինն ընդգծել է, որ անհնար է ժողովրդավարությունը դրսից բռնի կերպով արմատավորել. եթե որևէ ժողովրդի դա անհրաժեշտ լինի, ինքը կհանգի դրան:

ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Աֆղանստանի քայքայմամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ելնի այն իրողությունից, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը:

Պուտինը շեշտել է՝ Աֆղանստանում իրավիճակը սպառնալիք է ՌԴ հարևանների և հենց ՌԴ-ի համար։

Տաթև Ֆռանգյան