Անգոլայում ռուսական ադամանդագործական հանքավայրի պոչամբարից արտահոսքի հետևանքով Կոնգոյում 4400 մարդ հիվանդացել է․ կան զոհեր․ Reuters

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Անգոլայում ադամանդի ամենամեծ հանքավայրից աղտոտված ջրի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով հարևան Կոնգոյում 12 մարդ մահացել է, իսկ 4,4 հազարը՝ հիվանդացել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ հանքը շահագործում է Sociedade Mineira de Catoca ընկերությունը: Այն անգոլական պետական Endiama ադամանդագործական և ռուսական АЛРОСА-ի համատեղ ձեռնարկությունն է․ երկուսն էլ 41% բաժնետոմս ունեն:

Աղտոտված ջուրը արտահոսել է պոչամբարից։ Թափոնները թափանցել են Լովա գետը՝ Չիկապայի վտակը, որը թափվում է Կոնգո գետը: Դեռևս հուլիսի վերջին արտահոսքի պատճառով այս վտակը ներկվել էր կարմիր գույնով։ Իսկ անցած ամսից Կինշասի համալսարանից հայտնել են «հսկայական աղտոտման մասին», որն առնչվել է շուրջ 2 միլիոն մարդու, ձկներ են սատկել։

Տեղեկացվում է, որ Կոնգոն Անգոլայից փոխհատուցում կպահանջի՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքի համաձայն։

Տաթև Ֆռանգյան