ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկն ու հեղեղն ավելի քան 20 մարդու կյանք են խլել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
02.09.2021 | 23:29ԱՄՆ-ի արևելքում 22 մարդ է մահացել Իդա փոթորկի հետևանքով առաջացած հեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զոհեր, այդ թվում` 2-ամյա երեխա, կան Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում: Երկու նահանգում էլ արտակարգ դրություն է հայտարարվել։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել էր 9 զոհի մասին։
Հիշեցնենք՝ ցիկլոնը հեղեղել է Նյու Յորքի շատ հատվածներ, մետրոյի մի քանի ճյուղ դադարեցրել է աշխատանքը։