ԱՄՆ-ն չի պատրաստվում դաշինք կազմել «Թալիբան»-ի հետ ընդդեմ «Իսլամական պետության»

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Աֆղանստանից ամերիկյան ուժերը լիովին դուրս բերելուց եւ պատերազմն ավարտվելուց հետո լրագրողների առաջին ամենասուր հարցերը պիտի բնականաբար ուղղվեին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին, ում խոսքերով, իրականացվել է քաղաքացիական անձանց օդանավերի միջոցով տարհանման ամենախոշոր գործողությունը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Այն հերոսական է ու պատմական»,-ասում է Օսթինը: Սակայն Պետդեպարտամենտի պաշտոնատար անձինք ընդունում են, որ Աֆղանստանում դեռեւս մնացել են ԱՄՆ-ի 100 քաղաքացիներ, ինչպես նաեւ հատուկ վիզաներ ունեցող անձանց մեծ մասը: Խոսքն այն աֆղանստանցիների մասին է, որոնք օգնել են ԱՄՆ-ին ու ամերիկացի ընտանիքներին:

Ինչպես գեներալ Մարք Միլեյն է ասում, քանի որ իշխանությունն արդեն Թալիբանի ձեռքում է, ԱՄՆ-ը հետագա քայլերը պետք է համակարգի նրա հետ:

«Այն միշտ եղել է անողոք իր բոլոր գործողություններում, եւ թե արդյոք Թալիբանը փոխել է իր այդ քաղաքականությունը, պետք է միայն սպասել, տեսնելու համար»,-ասել է նա:

Իսկ արդյո՞ք հնարավոր է համագործակցել Թալիբանի հետ ընդդեմ Իսլամական պետություն – Խորիսան խմբակցության: Այս հարցին գեներալը պատասխանում է, որ շատ հնարավոր է:

Պաշտպանության նախարար Օսթինն էլ նորից երդվում է վրեժ լուծել Աֆղանստանում Իսլամական պետություն խմբավորումից Քաբուլում իրականացրած ահաբեկչական հարձակման համար, որին զոհ էր գնացել առնվազն 170 մարդ, որոնցից 13-ը` ամերիկացի զինվորականներ:

Ամերիկան չի պատրաստվում սակայն որեւէ դաշինք կազմել Թալիբանի հետ ընդդեմ Իսլամական պետության: Այդ հարցը կախված կլինի Թալիբանի վարքագծից ու որդեգրվելիք քաղաքականությունից:

Այդ ուղղությամբ առաջին քայլը համարվելու է Աֆղանստանում մնացած ամերիկացիներին ու վտանգի տակ գտնվող աֆղանստանցիներին այստեղից հեռանալու իրավունք տալու հանգամանքը: