Շուշիի գորգերի թանգարանը 10 տարեկան է․ որտեղ կհանգրվանեն թանգարանի 160 փրկված ցուցանմուշները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Շուշիի գորգերի թանգարանն արդեն տասը տարվա պատմություն ունի։ 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Շուշիում բացվեց իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը։ 2020 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանի մշակույթի նախարարությունից նմուշները տարհանելու առաջարկ է եղել։ Արդյունքում գիշերով հեռախոսների լույսի տակ թանգարանային նմուշները դուրս են բերվել Շուշիից։ Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրամյակներով է հաշվվում․ ամենահինը 350 տարվա պատմություն ունի։

Շուշիից տեղափոխված գորգերն այժմ գտնվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում․ այսօր լրացավ Շուշիի գորգերի թանգարանի 10-ամյակը, ինչի կապակցությամբ էլ թանգարան-ինստիտուտում ցուցադրություն էր կազմակերպվել։

Հավաքածուն Վարդան Ասծատրյանինն է, որը 20 տարվա ընթացքում գորգերը գնել է Արցախի տարբեր գյուղերից ու Եվրոպայում բնակվող արցախցիներից:

Շուշիի թանգարանի 300 ցուցանմուշից հնարավոր է եղել տեղափոխել միայն 160-ը: Ֆոնդերում պահված գորգերը, բրոնզե, քարե դարի խեցեղենն ու կենցաղային իրերը Շուշիում են մնացել: 

Շուշիից տարհանված գորգերը Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երկար մնալ չեն կարող։ Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է՝ որքան հնարավոր է՝ պահում է։ Տարհանված գորգերի հանգրվանի հարցն այժմ անհայտ է, բայց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը լիահույս է, որ հարցը ժամանակի ընթացքում լուծում կստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան