Արտակարգ դրություն Նյու Յորքում․ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են մետրոպոլիտենն ու բնակելի տները․ կան զոհեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ դրություն է հայտարարել հորդառատ անձրևների պատճառով, որոնք մեգապոլիսում ջրհեղեղների են հանգեցրել։ Նա կոչ է արել մարդկանց դուրս չգալ տներից, գրում է Reuters-ը։

«Խնդրո՛ւմ եմ, այսօր երեկոյան մնացեք տանն ու թույլ տվեք մեր արագ արձագանքման խմբերին և արտակարգ օգնության ծառայություններին՝ իրականացնել իրենց աշխատանքը։ Հնարավորինս հեռու մնացեք մետրոյից, ճանապարհներից կամ ընդհանրապես ճանապարհ դուրս մի եկեք»,- կոչ է արել քաղաքապետը։

Բիլ դե Բլազիոն չորեքշաբթի գիշերը գրանցված ջրհեղեղը որակել է «պատմական եղանակային իրադարձություն»:

Առնվազն մեկ մարդ է զոհվել Նյու Ջերսի նահանգի Փասսայիկ քաղաքում հեղեղումների հետևանքով, CNN-ին ասել է քաղաքապետ Հեկտոր Լորան:

NBC New York-ն էլ հայտնում է Նյու Ջերսիում մեկ զոհի, իսկ Նյու Յորքում՝ չորս զոհի մասին։

Հորդառատ անձրևները մետրոպոլիտենում հեղեղումների են հանգեցրել։ Երկաթուղու գրեթե բոլոր ճյուղերը դադարեցրել են աշխատանքը։ Փրկարարները ստիպված են եղել տարհանել մարդկանց։

Նյու Յորքում ջրհեղեղների է հանգեցրել «Իդա» փոթորիկը, որն ավելի ուշ թուլացել է՝ վերածվելով արևադարձային փոթորկի։ Մինչ այդ, համացանցում ջրով հեղեղված մեգապոլիսից բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել։

Տաթև Ֆռանգյան