ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սերժ Սարգսյանի շրջապատը լավ գիտի, նա վարչապետի պաշտոնում չեղավ՝ իրենց հերն անիծելու են. Նիկոլայ Ծատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Հայկական մշակութային դաշտում այսօր չափանիշների կորուստ է նկատվում, թացը չորի հետ վառվում է, լավը՝ վատի հետ անցնում։ Այդքան մարդու կոչումներ, մեդալներ են տալիս, որտեղի՞ց են դրանք արտադրում։ Պետք է դիմեմ, ասեմ՝ Ծատուրյանի անունով մեդալ սարքեք»,-նշում է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նա խոստովանում է, որ վերջերս եղել է թատրոններից մեկում, դիտել է մի ներկայացում և վերջում նստած է մնացել ու նույնիսկ չի ծափահարել: «Եթե ես վերաբերմունքս ցույց չտամ, ինքս իմ աչքից կընկնեմ»,- ասում է նա։

Բեմադրիչն անդրադառնում է նաև քաղաքական թեմաների։ Սերժ Սարգսյանը 2014-ին հայտարարեց, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, իսկ հիմա ՀՀԿ-ականներն ասում են, որ նա անփոխարինելի է։ Այս առթիվ մեր զրուցակիցը տեսակետ է հայտնում․ «Երևի խմած վախտ մի բան ասել է էլի: Իրեն շատ չեմ մեղադրում այդ հարցում։ Համոզված եմ, որ ասում է՝ ես էլ չեմ լինելու, այդպես էլ մտածում է, բայց իր շրջապատը շատ լավ գիտի՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չեղավ՝ իրենց հերն անիծելու են»։

Նիկոլայ Ծատուրյանի համար արդեն հստակ է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է հենց Սերժ Սարգսյանը: «Սուտ բաներ են ընտրությունները, ռուսներն էլ 4-5 հոգի մեյմուն ունեն, իբր թե թեկնածուներ, բայց բոլորն էլ գիտեն, որ Պուտինն է անցնելու։ Այդ բոլորը խաղեր են, շատ զզվելի խաղեր։ Ես էլ որ ռեժիսոր եմ՝ զգում եմ, լուրջ չեմ կարող վերաբերվել, ինձ համար դա սերիալ է»,- նշում է արտիստը։

Բեմադրիչը ընդդիմադիրների շրջանում արժանահավատ մեկին չի տեսնում: «Նրանց դրդապատճառը մեկն է՝ նստեն, լափեն, ուրիշ ոչինչ չկա։ Ես նայել եմ, բոլորի ծրագրերը նույնն են։ Ասում են՝ ո՞նց թե՝ ինչքան կերաք՝ հերիք է, իջեք, մենք ենք գալիս ուտենք»,- ասում է նա։

Այս օրերին Հայաստանում ընդդիմադիր գործիչները փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերարտադրվելը: Վերջերս, սակայն, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե բողոքի ցույց լինի, և ժողովուրդը դուրս գա փողոց, նրան կգնդակահարեն, ինչպես մարտի 1-ին գնդակահարեցին․ «Ճիշտ է ասում, հա, թող ամբոխը դուրս գա, ոստիկանությունում ավելի շատ մարդ կա, քան բանակում, խփում են, ջարդում են, փշրում են, ամբողջ աշխարհում է այդպես»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան