Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ կհատկացնի ԼՂ-ի և հարակից տարածքների ականազերծման համար

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ սթերլինգ ֆինանսական օգնություն կհատկացնի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իրականացման համար։ Այս մասին Թվիթերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։

«Մեծ Բրիտանիան հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորման մասին՝ Ադրբեջանին և Հայաստանին ականազերծման ջանքերում օգնելու համար, ներառյալ՝ ուսուցման, տեխնիկական աջակցության և անձնակազմի տրամադրման հարցում՝ տարածքն անվտանգ դարձնելու, վնասվածքները կանխելու և կյանքեր փրկելու համար»,- գրել է բրիտանացի դեսպանը։

Նա նաև շեշտել է, որ ականազերծման խնդիրները լուծելու համար միասնական մոտեցում է անհրաժեշտ։

«Լեռնային Ղարաբաղի և դրա հարակից տարածքներում չպայթած ականները մարդկանց կյանքեր են խլում ամեն շաբաթ: Այս խնդիրն իսկապես լուծելու համար մեզ նաև հավաքական գործողություններ են անհրաժեշտ: Մեծ Բրիտանիան այժմ կոչ է անում այլ երկրներին օգնել աջակցել ՄԱԿ-ի զարգացման նախաձեռնությանը»,- գրել է Շարփը։

Տաթև Ֆռանգյան