«Հետո՞ ինչ»․ Խոսրով Հարությունյանը Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու խոստման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հանրապետական Գալուստ Սահակյանը չի հասկանում, թե ինչու պիտի իրենք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքների ազդեցությամբ վարչապետ ընտրեն․ «Ես չեմ կարծում, որ Հանրապետականը ինչ-որ մի բան որոշի,և Գալուստ Սահակյանն ինչ-որ միտինգավորներից վախենա ու իր որոշումը փոխի»։

Ճիշտ է, Հանրապետականը դեռ չի որոշել, թե ով է դառնալու վարչապետ, բայց անձամբ Գալուստ Սահակյանն ուզում է, որ դա լինի Սերժ Սարգսյանը։ «Երկիրը տեր պիտի ունենա»,- ասում է պարոն Սահակյանը։

Բայց Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ չի ուզում լինել վարչապետ։ Այդ հայտարարության հիման վրա սահմանադրական բարեփոխումներ են տեղի ունեցել․ «Էն ժամանակ քաղաքական հայտարարություն արեց, հիմա մի ժամանակաշրջան է, որ ես հարցնում եմ բոլորին՝ ու՞մ եք ուզում, որ լինի վաչապետ։ Բացի Հանրապետականից ուրիշ ոչ մեկին չեն ասում»։

Այսօր խորհրդարանի նախկին ղեկավարը համոզված է, որ ժողովուրդը իշխանափոխության գաղափարի համար հրապարակ չի գնա, թեպետ հասկանում է, որ ընդդիմությունը պետք է երազի իշխանության մասին։

«Մեր կառուցվածքն էնպիսին է, որ միշտ էլ ընդդիմություն պետք է լինի»,- փաստում է երբևէ ընդդիմադիր չեղած պատգամավորը։

Գալուստ Սահակյանը չի մտածել, թե քանի մարդ պետք է դուրս գա փողոց, որպեսզի Սերժ Սարգսյանի հետքն էլ չերևա քաղաքականության մեջ։ Սակայն վստահ է, որ գործող նախագահի կողքին մարդիկ կկանգնեն, եթե ինչ-որ ուժեր նրան իշխանությունից հեռացնեն հակասահմանադրական ճանապարհով.«Մարդիկ կլինեն, որ կկանգնեն։ Միշտ մտածել՝ եթե մարդ որոշակի լիազորություններ է  լինում, բնականաբար նրա շուրջը շատ մարդիկ են հավաքվում, բայց եթե մարդն իր լիազորությունները կորցնում է, հավաքվում են նրանք, որոնք շատ մտերիմ են»։

Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ամբողջ ժողովուրդը կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին, եթե նրան հեռացնեն իշխանությունից հակաօրինական ճանապարհով․ «Մեր ժողովուրդն իր բնազդով վտանգն զգում է»։

Փողոցային ճանապարհով իշխանափոխությանը պարոն Հարությունյանը դեմ է։ Թեպետ տեղյակ է, որ ընտրությունների ճանապարհն էլ առայժմ արդյունք չի տվել։ Այդ ճանապարհն էլ հանգեցրել է «Մարտի 1-ի»:

«Իշխանությունը, իշխանության գալը կամ իշխանություն վերցնելը որևէ մեկի քթից կաթած մի կաթիլ արյան գինն ունի՞, թե՞ չէ։ Ես կարծում եմ՝ այդ գինը  չունի իշխանությունը»,- ասում է Խոսրով Հարությունյանը։

Ընդդիմությունն, ըստ Խոսրով Հարությունյանի, այսօր պարզապես որևէ ռեսուրս չունի, որպեսզի կարողանա փողոցային ճանապարհով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը։

«Գների բարձրացման, սոցիալապես անհրաժետ առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի աճի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնություններն առանձնապես հաջողություն չարձանագրեցին։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Միգուցե պատճառն այն է, որ այն ինչ դուք ասում եք և իրականությունն իրարից տարբերվու՞մ են»,- ասում է Սերժ Սարգսյանի թիմակիցը։

Խոսրով Հարությունյանը գիտի, թե ինչու պետք է մնա Սերժ Սարգսյանը՝ ժողովուրդը գիտի, որ իր անվտանգություն կարող է երաշխավորել Սերժ Սարգսյանը։ Պատգամավորի համար ոչինչ չի նշանակում Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ինքը չի ուզում դառնալ վարչապետ և հենց այդ պատճառով ժողովուրդը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին․ «Հետո՞ ինչ։ Մարդիկ քցում բռնում են՝ ո՞րն ա շատ կարևոր՝ մարդը ինչ-որ մի բան ասեց, հետևաբար իր ասածին գերի դառնա՞, թե՞ իր ընտանիքի անվտանգությունն ա կարևոր»։

Սերժ Սարգսյանը քաղաքական կապիտալ է, որին պետք է զգույշ և հոգատար վերաբերվել, ասում է Խոսրով Հարությունյանը։ Եվ եթե մի քանի տասնյակ հազար հոգի պահանջի նրա հեռացումը, դա չի կարող որոշիչ լինել այն երկուսուկես միլիոնի համար, որոնք չեն պահանջի։ 

Մհեր Արշակյան