Հանրային ծառայողները կպատվաստվեն կամ կթեստավորվեն Covid-19-ի դեմ

Լուրեր

03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը, կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, ինչպես նաև հանրային առողջության բավարար մակարդակն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշ հանրային ծառայողների համար առաջարկում է նոր աշխատանքային կարգավորումներ կիրառել: Մասնավորապես, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով առաջարկվում է, որ հանրային ծառայողն աշխատանքի ներկայանալիս կամ ներկայացնի Covid19-ի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախագծում նշվում է, որ եթե հանրային ծառայողը սահմանված ժամկետում չկատարի վերոնշյալ պարտականությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ զբաղեցրած պաշտոնից նրան ազատ արձակելու համար, մասնավորապես «եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել»:

Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» այս օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում:

Նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ կարգավորումը տարածել «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների վրա, որը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվելու են բացառություններ, մասնավորապես այն պաշտոնների դեպքում, որոնք կամ ընտրովի են կամ նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից (այդ թվում՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների):

Նախագիծն ընդունման դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: