ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Աֆղանստանում մարդասիրական աղետի մտավախություն ունի

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների դուրսբերումից հետո այդ երկրում հիմնական մատակարարման համակարգի ամբողջական փլուզման մտավախություն ունի:

«Մարդասիրական աղետը մոտ է»,- հայտարարել է նա Նյու Յորքում՝ նշելով, որ Աֆղանստանում մարդիկ ամեն օր կորցնում են ամենատարրական ապրանքներից և ծառայություններից օգտվելու հասանելիությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, կենսականորեն կախված է մարդասիրական օգնությունից: Յուրաքանչյուր երրորդը չգիտի, թե ինչպես է սնունդ ստանալու հաջորդ անգամ: Մինչև հինգ տարեկան բոլոր երեխաների կեսից ավելին, ամենայն հավանականությամբ, տառապում են թերսնումից»,- ասել է Գուտերեշը:

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ երկրներին՝ օգնել աֆղաններին «այս դժվարին պահին» և ժամանակին տրամադրել ճկուն ու լայն օգնություն: Նա, միաժամանակ, կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովել հումանիտար օգնության անվտանգ և անարգել հասանելիությունը կարիքավոր բոլոր աֆղանների համար:

Տաթև Ֆռանգյան