Այս տարի 3930 քաղաքացի ստացել է ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի փոխհատուցում

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 3930 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 798 մլն դրամի չափով. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված շուրջ 6500 քաղաքացու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Ավանդի փոխհատուցման իրավունք ունի նաև մահացած ավանդատուի ամուսինը կամ կինը, եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը սկսվել է 2006 թվականից և, կրելով շարունակական բնույթ, տարբեր ժամանակահատվածներում դիմելու իրավունք է տրվել որոշակի սոցիալական խմբերի:

Ծրագիրն ունի շարունակական բնույթ ունի և, եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք իրենց տարիքային սոցիալական խմբին համապատասխան իրավունքի սահմանման ժամանակահատվածում չեն դիմել, ապա կարող են դիմել 2021 թ. ընթացքում:

Եթե ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները սահմանված ժամանակահատվածում չեն դիմել այն ստանալու համար (իրազեկված չլինելու պատճառով), ապա կարող են դիմել 2021 թվականի ընթացքում։

Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել իր հաշվառման և փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ներկայացնելով`

անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։