1000 արցախցի աշակերտ ստացել է դպրոցական պայուսակ ու դպրոցական պարագաներ. «Ազնավուր» հիմնադրամ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթի տան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտ ստացավ դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ. տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից:

Այս նախաձեռնության շրջանակներում մենք կարողացանք ընդգրկել Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոցներ: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով:
—-
Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց հումանիտար իրական ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 50.000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի:

44-օրյա պատերազմի ընթացքում ծանր հրետանու թիրախ դարձած դատարկ դպրոցները կրկին ողջունեցին իրենց աշակերտներին: Եվ ի հեճուկս հետպատերազմյան երկրի բազում մարտահրավերների և խոչընդոտների՝ ծնողներն ամեն ինչ արեցին իրենց երեխաներին կրթվելու հնարավորություն ընձեռելու համար:

«Ազնավուր» հիմնադրամը, Դեսինի հայ մշակույթի տան և Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացրել է սոցիալ-կրթական նախագիծ Արցախի երեխաների համար` ապահովելով նրանց դպրոցական պարագաներով:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխաների իրացնելու կրթություն ստանալու իրենց իրավունքը: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել արցախցի երեխաներին այս դժվարին իրավիճակում:

Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում է դպրոցական պայուսակ, տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, որոնք կբավարարեն երեխաների կարիքները մեկ ուսումնական տարվա համար (2021-2022):