Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Գլենդեյլի համայնքային քոլեջում համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Գլենդեյլի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Արմինե Հակոբյանի, Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ դոկտոր Դեյվիդ Վայարի, Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի կրթական խորհրդի նախագահ Շանթ Սահակյանի և Գլենդեյլի դպրոցների կառավարիչ դոկտոր Վիվիեն Էքչյանի հետ. տեղեկանում ենք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից:

Դեսպան Բայբուրդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գլենդեյլի համայնքային քոլեջի (GCC), Գլենդեյլի դպրոցների կրթական խորհրդի (GUSD) և հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակություն ծավալելուն վերաբերող հարցեր։

Դեսպան Բայբուրդյանը և հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել Գլենդեյլի համայնքային քոլեջի և Հայաստանի բուհերի միջև գործընկերության հաստատմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագիրը։

Բայբուրդյանը տեղյակ է պահել, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատարը համաձայնություն է տվել Գլենդեյլի համայնքային քոլեջի հետ գործընկերություն հաստատելու գաղափարին։

Իբրև շարունակական համագործակցության գործիքակազմի առաջին քայլ՝ քննարկվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի ուսանողների համար «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրի մեջ Հայաստանը ներառելու հեռանկարը։ Դա ենթադրում է, որ ուսանողները կարող են կրեդիտներ հավաքել հայաստանյան բուհերում մեկ ուսումնական կիսամյակ Երևանում սովորելով և դրանք փոխանցել Գլենդեյլի համայնքային քոլեջ։

Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ Դեյվիդ Վայարը տեղեկացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ ներկայումս իր ղեկավարած քոլեջում հայազգի ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում՝ 3600: Դա կազմում է ընդհանուր թվով 12000 ուսանողների 30 տոկոսը, ինչը Հայաստանից դուրս մեկ բուհում սովորող ուսանողների ամենամեծ թիվն է։

Հանդիպման մասնակիցների հետ դոկտոր Բայբուրդյանը քննարկել է նաև Հայաստանի կրթական ոլորտում համակարգային բարեփոխումների գործին Գլենդեյլի միացյալ կրթական շրջանի կողմից աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

ՀՀ գլխավոր հյուպատոսը պատրաստակամություն հայտնել է Գլենդեյլի համայնքային քոլեջի և Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի հայերեն դասընթացներին աջակցել հայերեն դասագրքերով։ Ա․ Բայբուրդյանը Գլենդեյլի կրթության ոլորտի ղեկավարներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հեռանկարները Հայաստանի կրթության ոլորտի պաշտոնյաների հետ քննարկելու համար։

Քննարկման թեմաներից էր նաև ՀՀ անկախության տոնի առիթով Գլենդեյլի համայնքային քոլեջի և դպրոցների միացյալ շրջանի կողմից հեռավար միջոցառման կազմակերպումը, ինչպես նաև դեսպան Բայբուրդյանի՝ ՀՀ անկախության տոնի առիթով դասախոսությամբ հանդես գալու առաջարկը։