ԼՂ հակամարտության կարգավորումը մեկ օրվա հարց չէ․ Լավրով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անձամբ են զբաղվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Դա մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին չորեքշաբթի Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտում (МГИМО) կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Սպուտնիկը»:

Լավրովն ընդգծել է «Մոսկվայի վճռական դերակատարությունն» անցած տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում:

«Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև 2020թ․ նոյեմբերի 9-ին և 2021թ․ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածություններ կան։ Դա մեկ օրվա աշխատանք չէ, դրանով զբաղվում են երեք երկրների առաջնորդները, ինչպես նաև մեր զինվորականները, որոնք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն են կազմում։ Նրանք գործում են լարվածության նվազման և վստահության հաստատման համար»,- հայտարարել է նա։

Նախարարը հավելել է, որ ռուս սահմանապահները նաև օգնում են իրենց հայ դաշնակիցներին՝ լուծել ադրբեջանցի հարևանների հետ խնդիրները։

Ինչ վերաբերում է Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, ապա, Լավրովի խոսքով, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը «միանգամայն վստահ առաջ է գնում»։

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Երեկ մեզ մոտ էր նոր արտգործնախարարը, մենք լավ բանակցություններ ենք ունեցել։ Ունենք շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ և՛ այցելությունների փոխանակում, և՛ խոշոր նախագծերի իրականացում, և՛ տնտեսական համագործակցության զարգացում: Այս ամենը շատ ինտենսիվ ու վստահ է ընթանում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան